ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

ՀՀ ԱԺ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը:

Նախագծի հոդված 2-ով առաջարկվող բնապահպանական վճարներից համայնքների բյուջեներ կատարվող մասհանումների հաշվարկման նոր կարգը, մեր կարծիքով, բավականաչափ բարդ է ներկայացված եւ, այդ առումով, առավել պարզեցման կարիք ունի: Ինչ վերաբերում է նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բերված այն փաստարկներին, որ «առաջարկվող մեխանիզմը հնարավորություն է ստեղծում զանազան պատճառներով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված մասհանումների չհատկացման/չօգտագործման (բնապահպանական ծրագրի չներկայացման կամ չհիմնավորված գնահատման եւ այլ) դեպքերում դրանք (չօգտագործված միջոցները) ստանալ հաջորդ տարիներին` բնապահպանական համապատասխան ծրագրերի ներկայացման դեպքում», ապա կարծում ենք, որ նախագծում առաջարկվող փոփոխությունը ամբողջությամբ չի լուծում այդ խնդիրը: Կարծում ենք, որ առավել նպատակահարմար է օրենքում սահմանել նման ծրագրերի մշակման եւ ներկայացման հստակ կարգ` լիազոր մարմնին վերապահելով դրանց մեթոդական ցուցումների մշակման իրավասություն:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
Գ. Կիրակոսյան