ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առաջարկությունն հետեւյալն է.

Վետերանների ամենամյա պատվովճարների չափը վետերանների` Հայրենական մեծ պատերազմին մասնակցության համար վաստակած պատվովճարի միջոցով փոխհատուցում ստանալու իրավունքի իրականացման պայմանն է:

Սակայն, հարկ է նշել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, մ իմիայն օրենքով պետք է սահմանվեն ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը :

Ուստի կարծում ենք, որ Նախագծով նախատեսվող առաջարկությունը հակասում է հիշյալ օրենքի9 հոդվածի 4-րդ կետին եւ վերոնշյալ պատվովճարի չափն անհրաժեշտ է սահմանել միմիայն օրենքով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Կ. Հարությունյան
Ք. Գեովշանյան