ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա է հետեւյալ դիտողությունը.

Նախագծի 14 հոդվածով առաջարկվել է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր 261 հոդվածով, որի 2-րդ մասը  նախ` հակասում է հոդվածի վերնագրին եւ երկրորդ` նշված դրույթն արդեն իսկ ամրագրված է Օրենքի 26 հոդվածի 2-րդ մասում:

Նկատի ունենալով վերոգրյալը եւ հաշվի առնելով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, որոնց համաձայն. «1.Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտում, որպես կանոն, չպետք է կրկնվեն գործող իրավական ակտերում պարունակվող նորմատիվ դրույթները:

2. Իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները», ուստի, անհրաժեշտ է Նախագծի 14 հոդվածով առաջարկվող նոր 261 հոդվածի 2-րդ մասը վերախմբագրել:    

 

 

                  

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

Կատարող` Հ. Իսրաելյան