ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», « ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների
 նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», « ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (Այսուհետ` Նախագիծ):

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 5 հոդվածով առաջարկվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 16.1 հոդվածով: Նշված հոդվածի վերնագիրը վերաբերում է կատարողական գործառույթներին ընթերակաների մասնակցությանը, իսկ նույն հոդվածի տեքստում` 2-րդ, 3-րդ եւ մյուս մասերում սահմանվել են «ընթերակա» հասկացությունը, վերջինիս իրավունքները, պարտականությունները: Առաջարկում ենք կա՛մ փոխել հոդվածի վերնագիրը, կա՛մ նշված հասկացությունը եւ նրա հետ կապված հարաբերությունները սահմանել այլ հոդվածով:

2. Նշված փոփոխության 2-րդ մասի համաձայն. « Հարկադիր կատարողի նախաձեռնությամբ ընթերականեր կարող են հրավիրվել նաեւ այլ դեպքերում »: Նկատի ունենալով, որ ընթերակա հրավիրելուց հետո վերջինիս համար առաջանում են պարտավորություններ եւ պատասխանատվություն, ուստի առաջարկում ենք կա՛մ բավարարվել նախագծով առաջարկվող հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթերակա հրավիրելու դեպքերով, տվյալ դեպքում անհրաժեշտ է հանել հոդվածի 3-րդ մասը, կա՛մ թվարկել ընթերակա հրավիրելու բոլոր դեպքերը:

3. Նախագծի 10 հոդվածով առաջարկվել է Օրենքի 30 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Առաջարկում ենք նշված խմբագրության 9-րդ պարբերությունը վերախմբագրել:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

ՀՀ քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության տեսանկյունից քննարկման է արժանի Նախագծի 1 հոդվածով առաջարկվող նոր 345.1 հոդվածի ընդգրկումը Նախագծով առաջարկվող գլխում: Անհրաժեշտ է վերանայել նաեւ նշված հոդվածի սանկցիան:

« ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», « ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Կատարողներ`

Կ.Հարությունյան
Հ. Իսրաելյան