ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը /այսուհետ` Նախագիծ/ քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին;

Նախագծով առաջարկվում է «Ջրի ազգային ծրագիր»-ը հաստատել ոչ թե օրենքի տեսքով, ինչպես նախատեսված է Օրենսգրքով, այլ` կառավարության որոշման տեսքով, միաժամանակ հաստատման ժամկետը ավելացնելով եւս մեկ տարով:

ՀՀ Ազգային ժողովի իրավասությանը վերապահված պետական եւ նպատակային ծրագրերի հաստատումը ՀՀ կառավարության իրավասությանը փոխանցելու հայեցակարգի վերաբերյալ ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության կողմից 2004 թվականի մարտի 30-ին եւ 2001 թվականի մարտի 11-ին նախապատրաստվել էր եզրակացություն եւ տեղեկանք` նշված հայեցակարգի անընդունելի լինելու մասին:

Նշված եզրակացությունում եւ տեղեկանքում բերված առարկությունները եւ հիմնավորումները հավասարապես վերաբերվում են նաեւ «Ջրի ազգային ծրագիր»-ի հաստատման իրավասությունը ՀՀ կառավարությանը փոխանցելու վերաբերյալ ներկայացված Նախագծով առաջարկվող փոփոխությանը:

Ինչ վերաբերվում է նշված ծրագրի ներկայացման ժամկետի երկարացմանը, ապա Ջրային օրենսգրքի 121 հոդվածի 4 մասի երկրորդ պարբերությամբ նշված ժամկետը սահմանված է եղել Օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո մեկ տարվա ընթացքում, ինչր «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի /ՀՕ-37-Նառ 18.11.2003 թ./ համաձայն արդեն իսկ երկարացվել երկու տարով եւ Նախագծի ներկայացման վերջնաժամկետ սահմանվել է 2005 թվականի հոկտեմբերի տասը, այլ ոչ թե` հունիսը, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Ա. Սարգսյան
Մ. Հակոբյան