ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողով ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագիծը:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք մեկ նկատառում: Չնայած այն հանգամանքին, որ Նախագծին կից ներկայացված տեղեկանքում նշվում է, որ « …ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետության եկամուտներում կամ ծախսերում փոփոխություններ չեն առաջանում», այդուհանդերձ, կարծում ենք, որ Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների որոշակի չափով նվազեցմանը, ինչից ելնելով առաջարկում ենք օրենքի նախագիծը ուժի մեջ մտցնել 2006 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Վ. Էլոյան
Ա. Աղաբաբյան