Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՆՕՐԵՆՍԳՐՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1.Նախագծի 1 հոդվածով առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս «5. Սույն հոդվածում եւ օրենսգրքի 189 հոդվածում պետությանը պատճառված վնաս է համարվում` հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների հանրագումարը»:

Անհրաժեշտ է առաջարկվող փոփոխության «համարվում» բառից հետո լրացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով չվճարված» բառերը:

2. Նախագծի 5 հոդվածով առաջարկվել է օրենսգրքի 205 հոդվածի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելը` հաշվապահական հաշվառում, կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվառում չվարելու, հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով` …» :

Առաջարկվում է ներկայացված փոփոխության «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «չարամտորեն» բառը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Հ. Իսրաելյան