ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Սամվել Բալասանյանի եւ Արտակ Առաքելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2 հոդվածով առաջարկվում է «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5 հոդվածի 1-ին պարբերությունում «իշխանության եւ կառավարման տեղական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով :

Ըստ այդմ, առաջարկվում է նույն փոփոխությունը կատարել նաեւ Օրենքի պրեամբուլայում` «պետական իշխանության եւ կառավարման մարմինների» բառերը փոխարինելով «պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով :

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Մ. Հակոբյան
Վ. Էլոյան