13.03.2009

Քաղվածք թիվ 19 նիստի արձանագրությունից

312 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման  5-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 16-19 մարտի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1.Ն-550-27.02.2009-ԱՀ,ՖՎ-011/0 2008 թվականի դեկտեմբերի 23-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի փոխառության համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական Գյուղատնտեսության փոխնախարար
                  Սամվել Ավետիսյան
հարակից   Շիրակ Թորոսյան

2.Ն-551-27.02.2009-ԱՀ-011/0 2008 թվականի հունիսի 25-ին Երեւանում եւ 2008 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության եւ իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Իրանական Իսլամական Հանրապետության սահմանային երթեւեկության դյուրացման կանոնակարգ
 

Զեկուցողներ`      հիմնական  ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար   Արա Սիմոնյան
 
հարակից  Շիրակ Թորոսյան

3.Ն-549-27.02.2009-ԱՀ,ՖՎ-011/0 2008 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ֆինանսավորման համաձայնագիր (Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում )
 
 

Զեկուցողներ`  հիմնական ՀՀ Տարածքային կառավարման  նախարարության 
  ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
                 Անդրանիկ Անդրեասյան
հարակից  Շիրակ Թորոսյան

2. Հեղինակի համաձայնությամբ  Պ-412-24.12.2008-ԱՀ-012/0  «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հայտարարության նախագծի քննարկումը  հետաձգվեց 90 օրով:
 

Զեկուցող`    ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր                          
Լարիսա Ալավերդյան

          
Հանձնաժողովի նախագահ     Արմեն Ռուստամյան