13.03.2009

Քաղվածք 22


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի թիվ 22(22) արձանա•րությունից

13 մարտի 2009թ.
ժ. 11.00.

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

ա) ՕՆ-188, 23 հունվարի 2009թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  -  հիմնական զեկուցող Ս. Սեյրանյան, հարակից զեկուցող՝ Լ. Գալստյան

2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ   գումարման  հինգերորդ  նստաշրջանի եւ մարտի 16-19-ի  նիստերի  օրակարգում ընդ•րկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը՝  այն քննարկելով երկու ընթերցմամբ (ՀՀ ԱԺ կանոնակար• օրենքի 63-րդ հոդված)

ա) ՕՆ-189,  30 հունվարի 2009թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հիմնական զեկուցող՝ Ա. Գրիգորյան, հարակից զեկուցող՝  Ա. Աշոտյան

3. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը

ա) ՕՆ-178, 1 հոկտեմբերի 2008թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը  -  մինչեւ 90 օրով

բ)  ՕՆ-175, 08 օգոստոսի 2008թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը  -  մինչեւ 60 օրով