30.01.2009

ՔԱՂՎԱԾՔ Թ.1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ժ. 13. 00, 235 սենյակ

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական  հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

 

Քվեարկության արդյունքներով.

  I.          Առաջարկել ՀՀ ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ   

փետրվարի 2-5-ը չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկել եւ երկու ընթերցմամբ ընդունել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

1. «Մարդու օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»:

Պ-385-25.11.2008-ԱՌ - 010/0

Զեկուցողներ`

հեղինակ` Ա. Բաբլոյան

 

հարակից` Ա. Մարտիրոսյան

 

 

 

2. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:

Պ-398-02.12.2008-ԱՌ-010/0

Զեկուցողներ`

հեղինակ` Ա. Բաբլոյան

 

հարակից` Ռ. Հարությունյան

II.                        Մինչեւ 90 օր ժամկետով հետաձգել «Պետական կենսաթոշակային համակարգում անհատական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը.

Կ-235-18.03.2008-ՍԱ-010/0

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ԲԱԲԼՈՅԱՆ