23.02.2009

Քաղվածք 21


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի
թիվ 21(21) արձանագրությունից
23 փետրվարի 2009թ. ժ. 10.00.

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է`

Քվեարկության արդյունքներով՝

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը

ա) ՕՆ-187, 25 դեկտեմբերի 2008թ.

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը