18.02.2009

Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից

18.02.2009թ.
ժ. 12.00
334 սենյակ

Ազգային Ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է`

Քվեարկության արդյունքներով.

I. Առաջարկել առաջին ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման  5-րդ նստաշրջանի  եւ առաջիկա 4-օրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

1.        Կ-424-516.15.01.2009-ՏՏ-010/0 (թվով 93 օրենքի նախագիծ)   «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (1-ին ընթերցում)

Հիմնական զեկուցող` Մ. Վարդանյան - ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ                   

Հարակից զեկուցող ` Հ. Մարգարյան - ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ

2.       Կ-353-16.10.2008-ՏՏ-010/0 «Ֆինանսական համահարթեցման մասին» (1-ին ընթերցում)

Հիմնական զեկուցող` Վ. Տերտերյան - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ                              

Հարակից զեկուցող ` Ա. Հովհաննիսյան - ՏԿՏԻ հանձնաժողովի անդամ

II.Առաջարկել առաջին ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման  5-րդ նստաշրջանի  նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

1.   Կ-519.20.01.2009-ՏՏ-010/0 «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (1-ին ընթերցում)

Հիմնական զեկուցող` Վ. Տերտերյան - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին      տեղակալ

Հարակից զեկուցող ` Հ. Մարգարյան - ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ

               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
               ՆԱԽԱԳԱՀ`                                                                             Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ