05.11.2008

Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

ժ. 14. 00
147 սենյակ

 Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական  հանձնաժողովը

 ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

I. Առաջարկել երրրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

1. «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին»: Կ-199-25.12.2007-ԳԲ-010/1

Զեկուցողներ`

հիմնական` Ս. Մնացականյան
հարակից` Ա. Մելիքյան

II.  Առաջարկել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

2. «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: Կ-276-27.05.2008-ԳԲ-010/1

Զեկուցողներ`

հիմնական` Ա. Գրիգորյան
հարակից` Խ. Հարությունյան

III.Մինչեւ  60 օրով հետաձգել հետեւյալ օրենսդրական նախաձեռնության ընդգրկումը ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում:

3. «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին»: Կ-211-29.01.2008-ԳԲ-010/0

Զեկուցողներ`
հիմնական` Ա. Հարությունյան
 հարակից` Ա.Մելիքյան

IV. Ս.թ. նոյեմբերի 25-ին «Սեւանի» ազգային պարկում կազմակերպել արտագնա նիստ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով:
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ