17.02.2009

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԹԻՎ 5 ԱՐՁԱՆԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ժամը  11.00-ին
103 սենյակ

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական  հանձնաժողովը  ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջիկա նիստի քառօրյայի օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

Ն-394-01.12.2008-ԱՀ,ԵԻ-011/0 2007 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված «Մի կողմից Հայաստանի Հանրապետության եւ մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին Բուլղարիայի  Հանրապետության ու Ռումինիայի միանալու մասին» արձանագրություն

հիմնական զեկուցող` ՀՀ արտաքին գործերի փոխնախարար  Ա.Կիրակոսյան
հարակից զեկուցող` Ա.Ադոնց

Ն-395-01.12.2008-ԱՀ-011/0 2008 թվականի փետրվարի 7-ին Բրյուսելում եւ 2008 թվականի հուլիսի 7-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ «Միջուկային անվտանգության 2007 թվականի գործողությունների ծրագրի` Մաս II » ֆինանսավորման  համաձայնագիր

հիմնական զեկուցող` ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան
հարակից զեկուցող` Ա.Ադոնց


 

Հանձնաժողովի Նախագահ` ԱՎԵՏ ԱԴՈՆՑ