29.01.2009

Քաղվածք ՊԱԱՆԳ հանձնաժողովի 27.01.2009թ. նիստի թիվ 1 արձանագրությունից


Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը քվեարկության արդյունքներով որոշում է`
 

Առաջարկել հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկել Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգ հետեւյալ օրենքների նախագծերը.

1/ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հեղինակ` ՀՀ կառավարություն /27.01.2008/

2/ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Հեղինակ` ՀՀ կառավարություն
/05.12.2008/

Առաջարկել հանձնաժողովի  դրական եզրակացությամբ ընդգրկել

Ազգային  ժողովի  առաջիկա չորսօրյա նիստի /փետրվարի 2-5 / օրակարգ հետեւյալ  օրենքների   նախագծերը.

1/ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հեղինակ` ՀՀ կառավարություն
/27.11.2008/,

2/ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Հեղինակ` ՀՀ կառավարություն
/05.12.2008/,

3/ «Պետական սուրհանդակային կապի  մասին» ՀՀ   օրենքի  նախագիծ

Հեղինակ`  ՀՀ  կառավարություն /26.07.2007,22.11.07/:

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերի ընդգրկումը Ազգային  ժողովի  չորրորդ  գումարման  հինգերորդ նստաշրջանի նիստերի օրակարգ.

1/ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հեղինակ`  ՀՀ  Աժ պատգամավորներ՝  Հ. Մարգարյան, /04.09.2007 / մինչեւ 60 օր,

2/ «Արտաքին հետախուզության  մասին»  ՀՀ օրենքի  նախագիծ

Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան /28.06.2007/ մինչեւ 60 օր:

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի ընդգրկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի չորսօրյա նիստերի օրակարգ.

1/ «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ /28.02.2008/

Հեղինակ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ`  Արթուր Աղաբեկյան, Վահան Հովհաննիսյան, Հրայր Կարապետյան եւ Միքայել Մանուկյան /մինչեւ 60 օր/:

Հանձնաժողովի նախագահ` Ա.Աղաբեկյան