28.11.2008

Քաղվածք 19


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի թիվ 19(19) արձանագրությունից
28 նոյեմբերի 2008թ. ժ. 11.00.

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝  

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

ա) ՕՆ-178, 1 հոկտեմբերի 2008թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը.

բ)  ՕՆ-103, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 

2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ   գումարման  չորրորդ  նստաշրջանի եւ դեկտեմբերի 1-4-ի  նիստերի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը՝  այն քննարկելով երկու ընթերցմամբ (ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդված)

ա) ՕՆ-181, 16 հոկտեմբերի 2008թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

3. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը

ա)  ՕՆ-27, 19 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  -  մինչեւ 30 օրով

բ) ՕՆ-28, 19 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  -  մինչեւ 30 օրով

գ) ՕՆ-99, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական երիտասարդական քաղաքականության մասին»  ՀՀ օրենքի նախագիծը  -  մինչեւ 90 օրով