07.11.2008

Քաղվածք ՊԱԱՆԳ հանձնաժողովի 07.11.2008 նիստի թիվ 1 արձանագրությունից

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը քվեարկության արդյունքներով որոշում է`

1.     Առաջարկել հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկել Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգ հետեւյալ օրենքի նախագիծը.

1/ «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ /28.02.2008/:

            Հեղինակ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ` Արթուր Աղաբեկյան, Վահան Հովհաննիսյան, Հրայր Կարապետյան եւ Միքայել Մանուկյան

2.     Առաջարկել հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստի /նոյեմբերի 10-13/ օրակարգ հետեւյալ օրենքի նախագիծը.

1/ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ /17.07.08/ երկրորդ ընթերցում/    

Հեղինակ` Հայաստանի Հանրապետության կառավարություն

Հարակից զեկուցող` Ա. Աղաբեկյան

3.     Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին մինչեւ 60 օր հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի ընդգրկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի նիստերի օրակարգ:

         1/ «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ե եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ:

        Հեղինակ` ՀՀ կառավարություն /12.09.08/:

      

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ                               

Ա. ԱՂԱԲԵԿՅԱՆ