04.11.2008

Քաղվածք N18 նիստի արձանագրությունից
ժ. 11. 00
330 սենյակ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 4-րդ  նստաշրջանի  առաջիկա չորսօրյա նիստերի (10.11.08-13.11.08) օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

1) Պ-277 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` Վ. Հովհաննեսյան) 27.05.2008, երկրորդ ընթերցում

Հիմնական զեկուցող` Վ.Հովհաննեսյան
Հարակից զեկուցող` Գ.Աբրահամյան

2) Կ-356 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 17.10.2008, առաջին ընթերցում

Հիմնական զեկուցող` Տ.Դավթյան
Հարակից զեկուցող` Գ.Աբրահամյան

3) Կ-358 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 21.10.2008, առաջին ընթերցում

Հիմնական զեկուցող` Մ.Բադալյան
Հարակից զեկուցող` Ա.Շահբազյան

4) Պ-329 «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան) 17.09.2008, առաջին ընթերցում

Հիմնական զեկուցող` Վ.Հովհաննեսյան
Հարակից զեկուցող` Զ.Փոստանջյան

2. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 4-րդ  նստաշրջանի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

1) Կ-356 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 17.10.2008

Հիմնական զեկուցող` Տ.Դավթյան
Հարակից զեկուցող` Գ.Աբրահամյան

2) Կ-358 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 21.10.2008

Հիմնական զեկուցող` Մ.Բադալյան
Հարակից զեկուցող` Ա.Շահբազյան

3) Պ-329 «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան) 17.09.2008

Հիմնական զեկուցող` Վ.Հովհաննեսյան
Հարակից զեկուցող` Զ.Փոստանջյան

3. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծ ընդգրկվելու ժամկետը.

1) Կ-285 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-2851 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 06.06.2008 - երկրորդ ընթերցում, մինչեւ 15 օրով

2) Պ-089 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Հ.Մարգարյան) 28.08.2007- առաջին ընթերցում , մինչեւ 90 օրով

4. Հետաձգել հետեւյալ նախագծի հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ ընդգրկվելու ժամկետը.

Պ -078 «Հայաստանի Հանրապետության Հասարակական պալատի մասին», Պ -0781 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (Հեղինակ` Վ.Դալլաքյան) 14.08.2007թ., մինչեւ 90 օրով

5. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով հետեւյալ նախագծերը քննարկել երկու ընթերցմամբ (Ազգային ժողովի որոշման նախագիծը կցվում է)`

1) Կ-356 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 17.10.2008

2) Կ-358 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 21.10.2008

3) Պ-329 «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան) 17.09.2008

6. Դրական եզրկացություն չներկայացնել Ազգային ժողովի չորրորդ գումարման 4-րդ  նստաշրջանի  օրակարգում ընդգրկվող հետեւյալ նախագծի վերաբերյալ

Պ-180 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակներ` Հ.Մարգարյան, Ա.Մարտիրոսյան, Լ.Ալավերդյան) 27.11.2007

7. Ընդունել ի գիտություն, որ Պ-037 «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Հ.Մարգարյան) 23.07.2007 ՀՀ օրենքի նախագիծը հեղինակի առաջարկությամբ հանվում է շրջանառությունից :
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ