05.09.2008

Քաղվածք Պաշտպանության, Ազգային Անվտանգության եւ Ներքին Գործերի մշտական հանձնաժողովի 05.09.2008. նիստի թիվ 1 արձանագրությունից

Քվեարկության արդյունքներով որոշվում է

1. Առաջարկել հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկել Ազգային  ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգ հետեւյալ օրենքների նախագծերը.

            1/ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հեղինակ` ՀՀ կառավարություն 17.07.08

2/ «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

              Հեղինակ` ՀՀ կառավարություն 22.07.08

            3/ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

            Հեղինակ` ՀՀ կառավարություն 31.07.08

           

2.       Առաջարկել  հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկել

Ազգային  ժողովի առաջիկա չորսօրյա նիստի /սեպտեմբերի 8-11/ օրակարգ հետեւյալ  օրենքի  նախագիծը

1/ «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

              Հեղինակ` ՀՀ կառավարություն 22.07.08

              Հարակից զեկուցող` Ա. Աղաբեկյան

           

3.       Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին մինչեւ 90 օր հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերի ընդգրկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի նիստերի օրակարգ.

1/ «Արտաքին հետախուզության մասին» ՀՀ օրենքի նախագիծ /հեղինակ` Վիկտոր Դալլաքյան/ 28.06.2007/

            2/ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 04.09.2007

            /Հեղինակ`  ՀՀ  Աժ պատգամավորներ՝  Հ. Մարգարյան, Ա. Ավոյան/

            3/ «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ /28.02.2008/

            Հեղինակ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Աղաբեկյան, Վահան Հովհաննիսյան, Հրայր Կարապետյան եւ Միքայել Մանուկյան:

4.       Առաջարկել  Հայաստանի  Հանրապետության  Ազգային ժողովին մինչեւ 90 օր հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերի ընդգրկումը Ազգային ժողովի չորրորդ  գումարման չորրորդ նստաշրջանի չորսօրյա նիստերի օրակարգ.

1/ « Պետական սուրհանդակային ծառայության մասին» ՀՀ  օրենքի նախագիծ /Հեղինակ` ՀՀ Աժ պատգամավոր՝ Վ.Դալլաքյան/ 20.06.07

            2/ «Պետական սուրհանդակային կապի մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

Հեղինակ` Հայաստանի Հանրապետության կառավարություն 26.07.07

3/ « Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների շրջանառության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10.10.2007 /երկրորդ ընթերցում/:

4/ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր /08.01.08/ երրորդ ընթերցում/

Հեղինակ` Հայաստանի Հանրապետության կառավարություն:

           

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ

  Ա. ԱՂԱԲԵԿՅԱՆ