06.06.2008

ՔԱՂՎԱԾՔ Թ. 6 ԱՐՁԱՆԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ժ. 15. 00, 235 սենյակ

Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

Առաջարկել երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային ժողովի 9-12-ը չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»:

Կ - 098 - 29.08.2007 - ՍԱ - 010/0

Զեկուցողներ`

հեղինակ` Հ. Քուշկյան

հարակից` Ա. Մելիքյան

2. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշեց  հավանություն տալ 2008 թվականին Սեւանա լճից 240 մլն մ3 ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի սահմանմանը, այն պայմանով, որ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տասն օրը մեկ անգամ կատարի մոնիտորինգ եւ արդյունքները ներկայացնի ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Միաժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ. Դալլաքյանն առաջարկեց, որպեսզի Ազգային ժոցովի նիստում սույն օրինագծի քննարկմանը մասնակցեն եւ ելույթ ունենալու համար հրավիրվեն ՀՀ  ԳԱԱ  Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի երկու ներկայացուցիչ, սակայն հանձնաժողովը որոշեց հրավիրել մեկ ներկայացուցչի:

Կ - 266 - 15.05.2008 - ՍԱ - 010/0

Զեկուցողներ`

հեղինակ` Ա. Անդրեասյան

հարակից` Մ. Մինասյան

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ԲԱԲԼՈՅԱՆ