26.09.2008

Քաղվածք թիվ 13 նիստի արձանագրությունից
312 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման  4-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 29-30  սեպտեմբերի եւ 1-2 հոկտեմբերի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1. Ն-338-24.09.2008-ԱՀ-011/0 2007 թվականի դեկտեմբերին 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջեւ «ՏՀՏ եւ զարգացման գլոբալ ալյանսի հետ համագործակցության մասին» համաձայնագիր

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան
հարակից Էռնեստ Սողոմանյան

2. Ն-337-24.09.2008-ԱՀ-011/0 2006 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված` Կիոտոյի արձանագրության Բ հավելվածում փոփոխություն

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան
հարակից էռնեստ Սողոմանյան

3. Ն-336-24.09.2008-ԱՀ-011/0 2008 թվականի մայիսի 27-ին ստորագված` Հայաստանի Հնարապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական արձանագություն

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան
հարակից Շիրակ Թորոսյան

4. Ն-335-24.09.2008-ԱՀ,ԵԻ-011/0  2008 թվականի փետրվարի 12-ին Լյուքսեմբուրգում եւ 2008 թվականի փետրվարի 29-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար» շրջանակային համաձայնագիր

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայան
հարակից Շիրակ Թորոսյան

5. Ն-334-24.09.2008-ԱՀ,ԵԻ-011/0 1985 թվականի հոկտեմբերի 3-ին Գրանադայում ստորագրված` «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան` առանց ՀՀ-ի կողմից  կատարած հայտարարության

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյան
հարակից Արմեն Ռուստամյան

Հանձնաժողովի նախագահ` Արմեն Ռուստամյան