26.09.2008

Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
ժ. 11.00
330 սենյակ

Ազգային Ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ  Է`

Քվեարկության արդյունքներով.

I. Առաջարկել երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի  4-օրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
Կ-299-26.06.2008-ՏՏ-010/0. Կ-2991 -26.06.2008-ՏՏ-010/0, Կ-2992 -26.06.2008-ՏՏ-010/0,

Զեկուցողներ` հիմնական`  ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ Հ.Մարգարյան

2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
Կ-300-01.07.2008-ՏՏ-010/0

Զեկուցողներ`  հիմնական`  ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի անդամ Հ. Սանոսյան

II. Մինչեւ 30 օրով հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի քննարկումը.

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
Կ-326-12.09.2008-ՏՏ-010/0

Զեկուցողներ` հիմնական`  ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ Հ.Մարգարյան

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ