25.09.2008

Քաղվածք 16



Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի թիվ 16(16) արձանագրությունից

24 սեպտեմբերի 2008թ.
ժ. 11.00.

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը    

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝  

Քվեարկության արդյունքներով՝   

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ   գումարման  չորրորդ  նստաշրջանի  սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի նիստերի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.  

ա)  ՕՆ-170, 18 մարտի 2008թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հարակից զեկուցող՝  Լիլիթ Գալստյան 

բ) ՕՆ-169, 18 մարտի 2008թ. 
  ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը  -  հարակից զեկուցող՝  Արմեն Աշոտյան 

2. ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ՕՆ-175, 08 օգոստոսի 2008թ.) -  հետաձգել մինչեւ 60 օրով: