05.09.2008

Քաղվածք թիվ 12 նիստի արձանագրությունից


Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման  4-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 8-11  սեպտեմբերի  քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1. Ն-269-22.05.2008-ԱՀ-011/0 « 1999 թվականի դեկտեմբերի 3-ին ստորագրված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխություն

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան
հարակից Շիրակ Թորոսյան

2. Ն-270-22.05.2008-ԱՀ-011/0 1997 թվականի սեպտեմբերի 17-ին ստորագրված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության մոնրեալյան փոփոխություն

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան
հարակից Շիրակ Թորոսյան

3. Ն-294-19.06.2008-ԱՀ,ԵԻ-011/0 2008 թվականի փետրվարի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ Թվինինգ ծրագրերի ֆինանսավորման համաձայնագիր

Զեկուցողներ` հիմնական  ՀՀ Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայան
հարակից Էռնեստ Սողոմոնյան

4. Ն-287-11.06.2008-ԱՀ,ՖՎ-011/0 2006 թվականի դեկտեմբերի 14-ին եւ 2007 թվականի հունիսի 28-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ Ասիական զարգազման բանկի միջեւ «Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն կազմակերպելու համար փոքրածավալ տեխնիկական օժանդակություն» 4895 ARM նամակ-համաձայնագիր

Զեկուցողներ`  հիմնական ՀՀ Տրանսպորտի  եւ կապի  նախարար Գուրգեն Սարգսյան
հարակից Էռնեստ Սողոմոնյան

Հանձնաժողովի նախագահ` Արմեն Ռուստամյան