04.09.2008

Քաղվածք N1 նիստի արձանագրությունից
ժամը 1100
334 սենյակ

Ազգային Ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ  Է`

Քվեարկության արդյունքներով.

I. Առաջարկել առաջին ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ ազգային Ժողովի չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի 4-օրյա օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-299-26.06.2008-ՏՏ-010/0, Կ-2991 -26.06.2008-ՏՏ-010/0, Կ-2992 -26.06.2008-ՏՏ-010/0,

Զեկուցողներ`  հիմնական`  ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ Հ.Մարգարյան

2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-300-01.07.2008-ՏՏ-010/0)

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյան
հարակից`  ՏԿՏԻ հանձնաժողովի անդամ Հ.Սանոսյան

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`   Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ