04.09.2008 | |||||||||||||||
Ազգային Ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է` Քվեարկության արդյունքներով. I. Առաջարկել առաջին ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ ազգային Ժողովի չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի 4-օրյա օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը. 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-299-26.06.2008-ՏՏ-010/0, Կ-2991 -26.06.2008-ՏՏ-010/0, Կ-2992 -26.06.2008-ՏՏ-010/0,
2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-300-01.07.2008-ՏՏ-010/0)
|