04.02.2008

Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից
312 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման  2-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 4-7 փետրվարի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1) Ն-209-29.01.2008-ԱՀ,ՖՎ-011/0 2007 թվականի հոկտեմբերի 31-ին եւ 2007 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Գյուղական ճանապարհահատվածի ծրագիր» /Հատուկ գործառնություններ/վարկային համաձայնագիր

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության նախարար Անդրանիկ Մանուկյան
հարակից` Շիրակ Թորոսյան

2) Ն-214-29.01.2008-ԱՀ,ՖՎ-011/0 2007 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4369 AM ֆինանսավորման համաձայնագիր /Աղքատության հաղթահարման աջակցության չորրորդ վարկ/

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության փոխնախարար Սուրեն Կարայան
հարակից` Շիրակ Թորոսյան

3) Ն-043-23.07.2007-ԱՀ-011/0 2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ մաքսային բնագավառում համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» համաձայնագիր

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյան
հարակից` Ստյոպա Սաֆարյան

Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյան