06.06.2008

Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից
312 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման  3-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 9-12 հունիսի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1)   Ն-271-22.05.2008-ԱՀ-011/0 2007 թվականի հոկտեմբերի  5-ին Դուշանբեում  ստորագրված  «Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական եւ իրավական երաշխիքների մասին» համաձայնագիր

Զեկուցողներ` հիմնական`  ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
հարակից` Հայկ Սանոսյան

2) Ն-268-22.05.2008-ԱՀ-011/0 2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների /ոստիկանության/ եւ ներքին գործերի համար կադրերի պատրաստման մասին» համաձայնագիր

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյան
հարակից` Լյովա Խաչատրյան

3) Ն-272-22.05.2008-ԱՀ-011/0 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբրում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակիցպետությունների` հանցավոր եկամուտների օրինականացմանը /լվացմանը/ եւ ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու մասին» պայմանագիր

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյան
հարակից` Լյովա Խաչատրյան