16.05.2008

Քաղվածք N 6 արձանագրությունից

ժամը  10.00

                                                                                                          227 սենյակ

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

 

Քվեարկության արդյունքներով.

1.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի եւ մայիսի 19-22-ը չորսօրյա նիստերի օրակարգում դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների  նախագծերը

1) «Կ-246» «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 31.03.2008թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Կ.Կիրակոսյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

2) «Կ-251» «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 31.03.2008թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Մահտեսյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

2.  Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի   օրակարգում չներկայացնել դրական եզրակացություն հետեւյալ օրենքի նախագծի վերաբերյալ.

1) «Պ-200»  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ԱԺ պատգամավոր` Լ.Ալավերդյան) 26.12.2007թ.

3. Հետեւյալ  օրենքների նախագծերի  քննարկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի  օրակարգում ընդգրկելն հետաձգել.

1) «Պ-024» «Գնահատման գործունեության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիզինգի մասին»   (ԱԺ պատգամավոր Հ.Բիշարյան) 12.07.2007թ. – մինչեւ 30 օրով

2) «Պ-042» «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»   (ԱԺ պատգամավոր  Բաղդասարյան, Մ.Շահգելդյան, Գ.Սարգսյան) 23.07.2007թ. – մինչեւ 30 օրով

3) «Պ-090» «Գյուղատնտեսության զարգացման  մասին» (ԱԺ պատգամավորներ` Ա.Ավոյան, Հ.Բիշարյան, Գ.Սարգսյան) 28.08.2007թ. – մինչեւ 30 օրով

4) «Պ-096» «Հանրային ծառայությունները  կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  (ԱԺ պատգամավորներ` Հ.Մարգարյան, Ա.Ավոյան, Մ.Շահգելդյան) 28.08.2007թ. – մինչեւ 30 օրով

5) «Կ-199»  «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» (ՀՀ կառավարություն) 25.12.2007թ. – մինչեւ 30 օրով

6) «Պ-018» «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ԱԺ պատգամավոր Ս.Բալասանյան) 29.06.2007թ. – մինչեւ 60 օրով

7) «Պ-052» «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»   (ՀՀ կառավարություն) 26.07.2007թ. – մինչեւ 60 օրով

8) «Պ-053» «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  (ՀՀ կառավարություն) 26.07.2007թ. – մինչեւ 60 օրով

9) «Պ-051» «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  (ՀՀ կառավարություն) 26.07.2007թ. – մինչեւ 60 օրով

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                                             Վ.ԱՅՎԱԶՅԱՆ