16.05.2008

Քաղվածք 13


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի  թիվ 13(13) արձանագրությունից       
16 մայիսի 2008թ. ժ.11.00                         
 

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

   
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝  

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի մայիսի 19-22-ի նիստերի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած

ա)   Հայաստանի Հանրապետության 2007թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան  հաշվետվությունը

2. Հետաձգել հետեւյալ օրենքի նախագիծը մինչեւ 60 օրով

ա) ՕՆ-169, 18 մարտի 2008թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը