04.04.2008

ՔԱՂՎԱԾՔ Թ.3 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ժ. 13. 00, 235 սենյակ

  Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է՝

Քվեարկության արդյունքներով.

  I.            Առաջարկել երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ապրիլի 7-10-ը չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

1. «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»:

Կ - 075 - 09.08.2007-ՍԱ-010/2(a)

Զեկուցողներ`

հեղինակ` Հ. Քուշկյան

հարակից` Ա. Բաբլոյան

2. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»:

Կ - 050 - 26.07.2007 - ՍԱ - 010/0

Զեկուցողներ`

հեղինակ` Ս. Կարայան

հարակից` Մ. Մինասյան

3. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»:

Կ - 131 - 25.09.2007 - ՍԱ - 010/0

Զեկուցողներ`

հեղինակ` Գ. Դանիելյան

հարակից` Ա. Բաբլոյան

II.            4. Մինչեւ 30 օր ժամկետով հետաձգել «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդգրկումը ապրիլի 7-10-ը չորսօրյա նիստերի օրակարգում` երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

Կ - 098 - 29.08.2007 - ՍԱ - 010/0

Զեկուցողներ`

հեղինակ` Հ. Քուշկյան

հարակից` Ա. Մելիքյան

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ԲԱԲԼՈՅԱՆ