25.04.2008

Քաղվածք N 5 արձանագրությունից

         ժամը  11.00

                                                                                                                               334 սենյակ

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

 

Քվեարկության արդյունքներով.

1.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի ապրիլի 28-ից մայիսի 1-ը  չորսօրյա  նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների  նախագծերը.

1) «Կ-238»  «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 18.03.2008թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Դ.Լոքյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

2) «Կ-207»  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 08.01.2008թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Դ.Լոքյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

3) «Կ-159»   «Խաղողի հումքով  ոգելից խմիչքների  մասին»  (ՀՀ կառավարություն) 22.10.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Դ.Լոքյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

4) «Կ-204»   «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 08.01.2008թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Ալավերդյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

5) «Կ-108»   «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ   լրացումներ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)  04.09.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Գ.Խաչատրյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

6) «Կ-210»  «Ֆիրմաին անվանումների մասին»  (ՀՀ կառավարություն) 29.01.2008թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ն.Երիցյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

7) «Կ-212» «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 29.01.2008թ. (Փաթեթում ավեալացել է նոր «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը առաջարկվում է քննարկել առաջին ընթերցմամբ, ապա նոր երկրորդ ընթերցմամբ` փաթեթով)

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ն.Երիցյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

8) «Կ-070»  «Սերմերի   մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 09.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Դ.Լոքյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

9) «Կ-055»  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 31.07.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Հարությունյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

10) «Կ-157»  ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 22.10.2007թ.

Զեկուցողներ`                                               

հիմնական զեկուցող` Գ.Խաչատրյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

11) «Կ-129» «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)   19.09.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Գ.Սարգսյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

12) «Կ-056» «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու  մասին»  (ՀՀ կառավարություն) 31.07.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Հարությունյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

13) «Կ-106» «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու  մասին»  եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)   29.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Կ.Կիրակոսյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

14) «Կ-104» «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու  մասին»  (ՀՀ կառավարություն)  29.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Վարդանյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

15) «Պ-048» «Անասնակերի մասին» (ՀՀ կառավարություն) 26.07.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Դ.Լոքյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

2.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի եւ  ապրիլի 28-ից մայիսի 1-ը  չորսօրյա  նիստերի օրակարգում   ընդգրկել դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքի  նախագիծը.

1) «Պ-118» «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու  մասին» (ՀՀ կառավարություն) 15.01.2008թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ս.Կարայան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

3. Հետեւյալ  օրենքի նախագծի  քննարկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի   3-րդ նստաշրջանի  ապրիլի 28-ից մայիսի 1-ը  չորսօրյա  նիստերի օրակարգում ընդգրկելն հետաձգել.

1) «Կ-079»  «Պետական ոչ առեւտրային  կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»   (ՀՀ կառավարություն) 15.08.2007թ. /երկրորդ ընթերցում/  – մինչեւ 30 օրով

4. Հետեւյալ  օրենքների նախագծերի  քննարկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի  օրակարգում ընդգրկելն հետաձգել.

1) «Պ-200»  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ԱԺ պատգամավոր` Լ.Ալավերդյան) 26.12.2007թ. – մինչեւ 15 օրով

2) «Պ-118» «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու  մասին» (Պատգամավորներ` Հ.Կարապետյան, Ա.Նռանյան, Վ.Հովհաննիսյան, Ա.Ռուստամյան, Ա.Շահբազյան, Լ.Գալստյան, Ա.Գրիգորյան, Ա.Աղաբեկյան)   06.09.2007թ. – մինչեւ 30 օրով

3) «Պ-195» «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Պատգամավորներ` Ա.Նռանյան, Մ.Մանուկյան, Ա.Գրիգորյան, Ա.Մխիթարյան, Ս.Բալասանյան, Վ.Հակոբյան, Հ.Հակոբյան /041/, Ա.Ափոյան, Կ.Վարդանյան, Մ.Վարդանյան, Ա.Պետրոսյան)   18.12.2007թ. – մինչեւ 30 օրով

4) «Պ-196» «Ծխախոտի   արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Պատգամավորներ` Ա.Նռանյան, Մ.Մանուկյան, Ա.Գրիգորյան, Ա.Մխիթարյան, Ս.Բալասանյան, Վ.Հակոբյան, Հ.Հակոբյան /041/, Ա.Ափոյան, Կ.Վարդանյան, Մ.Վարդանյան, Ա.Պետրոսյան)   18.12.2007թ. – մինչեւ 30 օրով

5) «Պ-006»  «Աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշում (ԱԺ պատգամավոր Վ.Դալլաքյան) 20.06.2007թ. – մինչեւ 60 օրով

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                 Վ.ԱՅՎԱԶՅԱՆ