12.03.2008

Քաղվածք 10


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի   թիվ 10(10) արձանագրությունից
12 մարտի 2008թ. ժ. 11.00.

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝  

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ մարտի 17-20-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած

ա)  ՕՆ-168, 03 մարտի 2008թ.
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2007 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը - զեկուցող՝  Ա. Հարությունյան, Ն. Զոհրաբյան

2. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը մինչեւ 60 օրով

ա) ՕՆ-27, 19 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 

բ) ՕՆ-28, 19 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 

գ) ՕՆ-21, 12 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա. Բաղդասարյանի, Մ. Շահգելդյանի, Հ. Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 

դ) ՕՆ-46, 23 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա. Բաղդասարյանի, Մ. Շահգելդյանի, Հ. Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

ե)  ՕՆ-45, 23 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Ա. Ավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ուսուցչի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը