14.03.2008

Քաղվածք թ.3

Թ. 3.4.3 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

                                                                                                                            ժ. 11. 00

                                                                                                                           313 սենյակ

     Ազգային Ժողովի ֆինանսավարկային  եւ բյուջետային   հարցերի մշտական  հանձնաժողովը

  ՈՐՈՇՈՒՄ  Է՝

   

Քվեարկության արդյունքներով.

1.    Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 3-րդ   նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստի (մարտի 17-20) օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը եւ համաձայնագրերը.                                                                                                                  

1) 158. ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Կառավարություն, 22.10.2007)

158.1 ««Բանկային, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», 2-րդ ընթերցում,

  Զեկուցողներ`

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տ.Սարգսյան

Գ.Մինասյան

2) Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ ծրագրի ֆինանսավորման համաձայնագիր (Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին) /8 հունվարի 2008 թվական/:

Զեկուցողներ`

ՀՀ գյուղատնտեսության նախարար Դ.Լոքյան

Ռ.Գրիգորյան

                                          

Հանձնաժողովի նախագաh



Գ. Մինասյան