22.02.2008

Քաղվածք 9


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի թիվ 9(9) արձանագրությունից
22 փետրվարի 2008թ.
ժ. 11.00.

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը
 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝  

1. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը մինչեւ 60 օրով

ա) ՕՆ- 82, 22 օգոստոսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, Ա. Ավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ  օրենքի նախագիծը

բ) ՕՆ-87, 28 օգոստոսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Մ. Շահգելդյանի, Հ. Բիշարյանի,  Ա. Ավոյանի, Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը

գ) ՕՆ-111, 04 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Հ. Մարգարյանի, Ա. Ավոյանի, Հ. Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

դ) ՕՆ-112, 05 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Մ. Շահգելդյանի, Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ե) ՕՆ-22, 12 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Մ. Շահգելդյանի, կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը 

զ) ՕՆ-129, 20 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, Ա. Ավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը