30.11.2007

Քաղվածք N 11 արձանագրությունից

                                                                                                                         30.11.2007թ.

       ժամը  11.00

                                                                                                                               227 սենյակ

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

 

Քվեարկության արդյունքներով.

1.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման            2-րդ նստաշրջանի դեկտեմբերի 3-6-ի  չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների նախագծերը.

1) «Կ-086» Ջրօգտագործողների ընկերություններին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու   մասին»  (ՀՀ կառավարություն) 23.08.2007թ. /երկրորդ ընթերցում/

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Անդրեասյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

2) «Կ-166» «Երկաթուղային տրանսպորտի մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)   06.11.2007թ. /երկրորդ ընթերցում/

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Մանուկյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան                       

2.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման            2-րդ նստաշրջանի եւ  դեկտեմբերի 3-6-ի  չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքի նախագիծը.

1) «Կ-157»  ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 22.10.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Գ.Խաչատրյան

հարակից զեկուցող` Ռ.Սադոյան

3. Հետեւյալ   օրենքների նախագծերի   քննարկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելն հետաձգել.

1) «Պ-024» «Գնահատման գործունեության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիզինգի մասին»   (ԱԺ պատգամավորներ  Ա.Բաղդասարյան, Մ.Շահգելդյան, Հ.Բիշարյան) 12.07.2007թ. – մինչեւ 30 օրով

2) «Պ-041» «Մեղվաբուծության մասին» (ԱԺ պատգամավորներ Մ.Շահգելդյան, Խ.Պետրոսյան, Գ.Սարգսյան) 23.07.2007թ. – մինչեւ 30 օրով

3) «Պ-042» «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ԱԺ պատգամավորներ Ա.Բաղդասարյան, Մ.Շահգելդյան, Գ.Սարգսյան) 23.07.2007թ. – մինչեւ 30 օրով

4) «Կ-053» «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 26.07.2007թ. – մինչեւ 30 օրով

5) «Կ-159» «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին»  (ՀՀ կառավարություն) 22.10.2007թ. – մինչեւ   60 օրով

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                  Վ.ԱՅՎԱԶՅԱՆ