07.11.2007

Քաղվածք 6


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի 
թիվ 6(6) արձանագրությունից 
 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝ 

Քվեարկության արդյունքներով՝  

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ նոյեմբերի 12-15-ի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

ա) ՕՆ-151, 18 հոկտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի, Հերմինե Նաղդալյանի, Վազգեն Կարախանյանի, Կարեն Կարապետյանի, Մյասնիկ Մալխասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - զեկուցող՝ Ա.Գրիգորյան, հարակից զեկուցող՝   Հ.Հակոբյան,

2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի նոյեմբերի 12-15-ի նիստերի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

ա)  ՕՆ-159, 30 հոկտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Հրանուշ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Ռաֆիկ Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը  -  երկրորդ ընթերցում,   զեկուցող Լ. Մկրտչյան, հարակից զեկուցող՝  Հ. Հակոբյան

2. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը`

ա)  ՕՆ- 82, 22 օգոստոսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, Ա. Ավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ  օրենքի նախագիծը -  մինչեւ 60 օրով. 

բ) ՕՆ-87, 28 օգոստոսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Մ. Շահգելդյանի, Հ. Բիշարյանի,  Ա. Ավոյանի, Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը -  մինչեւ 60 օրով.

գ) ՕՆ-129, 20 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, Ա. Ավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը - մինչեւ 60 օրով.

դ) ՕՆ-111, 04 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Հ. Մարգարյանի, Ա. Ավոյանի, Հ. Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - մինչեւ 60 օրով.

ե)  ՕՆ-112, 05 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Մ. Շահգելդյանի, Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը -  մինչեւ 60 օրով.

զ) ՕՆ-22, 12 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Մ. Շահգելդյանի, կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը  -  մինչեւ 60 օրով.

է) ՕՆ-06, 20 հունիսի 2007թ. ՕՆ-72, 13 օգոստոսի 2007թ. լրամշակված տարբերակը
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը - զեկուցողներ՝  Վ. Դալլաքյան, Ն. Զոհրաբյան  մինչեւ 30 օրով.

ը) ՕՆ-123, 17 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Ա. Աշոտյանի, Ն. Զոհրաբյանի, Կ. Ավագյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը - մինչեւ 90 օրով.

թ) ՕՆ-134, 26 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Ա. Աշոտյանի, Ն. Զոհրաբյանի, Է. Շարմազանովի, Կ. Ավագյանի, Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը -  մինչեւ 90 օրով.