06.09.2007

Քաղվածք 3


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը     

ՈՐՈՇՈՒՄ Է`      

Քվեարկության արդյունքներով`

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 10-14-ի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագծերը`

ա) 2008թ. պետական բյուջեի մասին.

բ) Հանրային հեռուսատառադիոընկերության խորհրդի 2006թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը.

2.Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը

ա) ՕՆ-06, 20 հունիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը – մինչեւ 30 օրով

բ) ՕՆ-27, 19 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  -  մինչեւ 30 օրով

գ) ՕՆ-28, 19 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը -  մինչեւ 30 օրով

դ)  ՕՆ-22, 12 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Մ. Շահգելդյանի, կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը -  մինչեւ 15 օրով

3.  Համարել աննպատակահարմար ՀՀ ԱԺ պատգամավորներ Վ. Դալլաքյանի, Գ. Սահակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետագա ընթերցումներով քննարկումը (երկրորդ ընթերցում)