19.10.2007

Քաղվածք արձանագրությունից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ

ՏՆՏԵՍԱԿԱՆ  ՀԱՐՑԵՐԻ  ՄՇՏԱԿԱՆ    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԻՍՏԻ

Թ. 8    ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

                                                                                                                                     19.10.2007թ.

       ժամը  11.00

                                                                                                                              227 սենյակ

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

 

Քվեարկության արդյունքներով.

1.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման            2-րդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 22-25-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների նախագծերը.

1) «Կ-056» «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու  մասին»  (ՀՀ կառավարություն) 31.07.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Հարությունյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

2) «Կ-106» «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու  մասին»  եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)   29.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Կ.Կիրակոսյան

հարակից զեկուցող` Ա.Նռանյան

3) «Կ-105» «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր  տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման եւ վերանայման մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  (ՀՀ կառավարություն)   29.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Մանուկյան

հարակից զեկուցող` Ա.Նռանյան

4) «Կ-104» «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու  մասին»  (ՀՀ կառավարություն)  29.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Վարդանյան

հարակից զեկուցող` Ա.Նռանյան

5) «Կ-105» «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու  մասին»  (ՀՀ կառավարություն) 23.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Անդրիասյան

հարակից զեկուցող` Ա.Նռանյան

6) «Կ-082» «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 22.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Մ.Վարդանյան

հարակից զեկուցող` Ա.Նռանյան

7) «Կ-108» «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու  մասին»    (ՀՀ կառավարություն)   29.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Ավետիսյան

հարակից զեկուցող` Ա.Նռանյան

2. Հետեւյալ օրենքների նախագծեի   քննարկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն հետաձգել.

1) «Կ-118» «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու  մասին (Պատգամավորներ` Հ.Կարապետյան, Ա.Նռանյան, Վ.Հովհաննիսյան, Ա.Ռուստամյան, Ա.Շահբազյան, Լ.Գալստյան, Ա.Գրիգորյան, Ա.Աղաբեկյան)   29.08.2007թ. - մինչեւ 30 օրով

2) «Պ-090» «Գյուղատնտեսության զարգացման  մասին» (ԱԺ պատգամավորներ` Ա.Ավոյան, Հ.Բիշարյան, Գ.Սարգսյան) 28.08.2007թ. - մինչեւ 60 օրով

3) «Պ-096» «Հանրային ծառայությունները  կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  (ԱԺ պատգամավորներ` Հ.Մարգարյան, Ա.Ավոյան, Մ.Շահգելդյան) 28.08.2007թ. - մինչեւ 60 օրով

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

                  ՏԵՂԱԿԱԼ                                                                              Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ