03.12.2010

Քաղվածք թիվ 14 նիստի արձանագրությունից


ժամը  11.00
214 սենյակ

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 8-րդ նստաշրջանի դեկտեմբերի 6-9-ի նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկել  դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների  նախագծերը

1) «Կ-933» «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)  14.06.2010թ. /երկրորդ ընթերցում/`

Հիմնական զեկուցող` Ա.Ալավերդյան
Հարակից զեկուցող`Ա.Նռանյան

2)«Կ-1015» «Ավելացված արժեքի հարկի» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 04.11.2010թ. /երկրորդ ընթերցում/`

Հիմնական զեկուցող` Ա.Անդրեասյան
Հարակից զեկուցող` Վ.Այվազյան

3) «Կ-915»  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)  01.06.2010թ. /երկրորդ ընթերցում/`

Հիմնական զեկուցող` Գ.Բադալյան
Հարակից զեկուցող` Հ.Նաղդալյան

4) «Կ-914»  «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)  01.06.2010թ. /երկրորդ ընթերցում/`

Հիմնական զեկուցող` Ա.Մովսիսյան
Հարակից զեկուցող` Հ.Նաղդալյան

5) «Կ-849» «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 16.03.2010թ. /երկրորդ ընթերցում/`

Հիմնական զեկուցող` Ա.Մովսիսյան
Հարակից   զեկուցող` Վ.Այվազյան

      2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 8-րդ նստաշրջանի դեկտեմբերի 6-9-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը

1) «Կ-1018» Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրք (ՀՀ կառավարություն) 11.11.2010թ.

Հիմնական զեկուցող` Ա.Մովսիսյան
Հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

2) «Կ-1043» «Հարկերի մասին»ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)  06.12.2010թ.

Հիմնական զեկուցող` Ս.Կարայան
Հարակից զեկուցող` Վ.Այվազյան
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                                      Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
 
 
 
 

Նախագիծ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
             Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ժ Ո Ղ Ո Վ Ի

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Օրենքի նախագծի քննարկման հատուկ կարգի մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը  ՈՐՈՇՈՒՄ  Է՝
 

1) «Կ-1043» «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)  06.12.2010թ. ՀՀ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցումը կազմակերպել  դրա առաջին  ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:
 
 

ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՏՆՏԵՍԱԿԱՆ  ՀԱՐՑԵՐԻ

ՄՇՏԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ