04.06.2010

Քաղվածք N 7/7 նիստի արձանագրությունից

                                                                                  04.06.2010թ.
                                                                                                              ժ. 11. 00
                                                                                  316 սենյակ

Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 7-րդ  նստաշրջանի  2010թ. հունսի 7-ից 10-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը.

Պ-418-26.12.2008թ. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Լարիսա Ալավերդյան) - երկրորդ ընթերցում.

Հիմնական զեկուցող` Լ.Ալավերդյան
Հարակից զեկուցող` Ա.Շահբազյան

2. Առաջարկել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ չորրորդ գումարման 7-րդ  նստաշրջանի  2010թ. հունիսի 7-ից 10-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ հարցերը.

1) ՀՀ Նախագահի առաջարկությունը «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»

2) Պ-880-23.04.2010թ. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-8801 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-8802 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-8803 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-8804 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», Պ-8805 «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Դավիթ Հարությունյան, Ռաֆիկ Պետրոսյան, Արամ Սաֆարյան, Վարդան Բոստանջյան, Հերմինե Նաղդալյան)

Հիմնական զեկուցող` Ռ.Պետրոսյան
Հարակից զեկուցող` Կ.Նահապետյան

Ներկայացվել է նախագծի լրամշակված տարբերակ

3) Պ-884-26.04.2010թ. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Հովիկ Աբրահամյան, Գալուստ Սահակյան, Անահիտ Բախշյան, Արծվիկ Մինասյան, Ստյոպա Սաֆարյան, Լյովա Խաչատրյան, Արման Սահակյան, Նաիրա Զոհրաբյան, Արտյուշ)

Հիմնական զեկուցող` Հ.Աբրահամյան
Հարակից զեկուցող` Հ.Սահակյան

3. Հետաձգել հետեւյալ նախագծի չորսօրյա նիստերի օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.
 
Պ-679-31.07.2009թ. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (Հեղինակ` Ս.Նիկոյան)- երկրորդ ընթերցում- մինչեւ 30 օրով.

4. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.
 
1) Պ-869-10.04.2010թ. «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություներ կատարելու մասին», Պ-8691 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Դավիթ Հարությունյան)-մինչեւ 60 օրով.

2) Պ-870-13.04.2010թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան)- մինչեւ 60 օրով.

3) Պ-879-23.04.2010թ. «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին» (Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Ռուզաննա Առաքելյան, Արտյուշ Շահբազյան)-մինչեւ 90 օրով.

4) Պ-722-28.09.2009թ. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Հրայր Կարապետյան, Ռուզաննա Առաքելյան, Արտյուշ Շահբազյան)- մինչեւ 90 օրով:

5. Դրական եզրկացություն չներկայացնել հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ.

1) Պ-595-15.04.2009 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-5951 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Արա Նռանյան, Վարդան Բոստանջյան, Ռուզաննա Առաքելյան, Գոհարիկ Ենոքյան, Սամվել Նիկոյան)

2) Պ-775-25.11.2009թ. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Լարիսա Ալավերդյան)

6. Ընդունել ի գիտություն, որ Կ-634-29.05.2009թ. «Հանրային ծառայության մասին», Կ-6341 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», Կ-6342 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-6343 «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ հանձնաժոողովի եզրակացության քվեարկությունը տեղի կունենա 07.06.10թ. ժ. 9.45:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                             Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ