03.12.2010

Քաղվածք N 6/8 նիստի արձանագրությունից

                                                                  03.12.2010թ.
                                                                                        ժ. 10. 00
                                                                  314 սենյակ

Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ չորրորդ գումարման 8-րդ  նստաշրջանի  2010թ. դեկտեմբերի 6-ից 8-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը.

1) Կ-904-11.05.2010 «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում.

Հիմնական զեկուցող` Վ.Տերտերյան
Հարակից զեկուցող` Հ.Սահակյան

Նախագիծը համալրվել է առաջին ընթերցմամբ չընդունված 9-րդ եւ 12-րդ հոդվածներով:

2) Կ-978-23.09.2010 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-9781 «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-9782 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-9783 «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», Կ-9784 «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լացումներ կատարելու մասին», Կ-9785 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-9786 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում .

Հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան
Հարակից զեկուցող` Ա. Սիմոնյան

Կ-9781 «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից հանվել է առաջին ընթերցմամբ ընդունված 25-րդ հոդվածը:
Կ-9785 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համալրվել է առաջին ընթերցմամբ չընդունված 2-րդ եւ 4-րդ հոդվածներով:
Կ-9786 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ամբողջությամբ փոփոխվել է 3-րդ հոդվածի բովանդակությունը, եւ նախագիծը համալրվել է առաջին ընթերցմամբ չընդունված 4-րդ հոդվածով:

Քննարկման ընթացքում ընդունված առաջարկությունների հիման վրա հեղինակը ներկայացնելու է լրամշակված տարբերակ:

3) Կ-955-23.07.2010 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում.

Հիմնական զեկուցող` Ա.Օսիկյան
Հարակից զեկուցող` Դ.Հարությունյան

4) Կ-960-10.08.2010թ. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», Կ-9601 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին  (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում.

Հիմնական զեկուցող` Մ.Բադալյան
Հարակից զեկուցող` Ա.Շահբազյան

5) Կ-1026-18.11.2010 «Փառքի շքանշանի մասին», Կ-10261 «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»,  Կ-10262 «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - առաջին ընթերցում.

Հիմնական զեկուցող` Հ.Պողոսյան
Հարակից զեկուցող` Ա.Սիմոնյան

3. Հետաձգել հետեւյալ նախագծի չորսօրյա նիստերի  օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.
 
Պ-703-15.09.2009թ. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակներ` Արա Նռանյան, Լիլիթ Գալստյան, Արտյուշ Շահբազյան) - երկրորդ ընթերցում - մինչեւ 30 օրով:

4. Հետաձգել հետեւյալ նախագծի հերթական նստաշրջանի օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.
 
Կ-1000- 12.10.2010 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - միչեւ 15 օրով:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                             Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ