03.12.2010

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք N 32 Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

ժ. 1100
211 սենյակ /2-րդ մասնաշենք/

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով ը  ո ր ո շ ու մ  է.

Քվեարկության արդյունքներով.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի նիստի օրակարգը:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերը դրական եզրակացությամբ ընդգրկել չորրորդ գու՟մար՟ման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ նստա՟շրջա՟նի հերթական չորսօրյա նիստերի օրա՟՟՟կարգում եւ քննարկել երկրորդ ընթերցմամբ.

- «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կոդ` Կ-1007-28.10.2010-ՄԻ-010/1) /երկրորդ ընթերցում/,

-Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին (կոդ` Կ-10071 -28.10.2010-ՄԻ-010/1) /երկրորդ ընթերցում/,

-«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (կոդ` Կ-10072 -28.10.2010-ՄԻ-010/1) /երկրորդ ընթերցում/:

Հիմնական զեկուցող`

Գեւորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախարար

Հարակից զեկուցող`

Ռաֆիկ Պետրոսյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ


            
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                              Ա. ՍԱՖԱՐՅԱՆ