01.12.2010

Քաղվածք թիվ 47 նիստի արձանագրությունից

ժ. 1300

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝

1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ   գումարման ութերորդ նստաշրջանի եւ  2010 թվականի դեկտեմբերի 6-9-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագիծը.

ա) Կ-1003-19.10.2010-ԳԿ-010/0
«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակ՝ ՀՀ կառավարություն

         Հիմնական զեկուցող՝   Արմեն Աշոտյան
         Հարակից զեկուցող՝     Արտակ Դավթյան

2. Ազգային ժողովի չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծի վերաբերյալ չտալ դրական  եզրակացություն.

ա) Պ-745-27.10.2009-ԳԿ-010/0
«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան

3.Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը.

ա) Պ-744-27.10.2009-ԳԿ-010/0
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան - մինչեւ 30 օրով

բ) Պ-746-27.10.2009-ԳԿ-010/0
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան  - մինչեւ 30 օրով

գ) Կ-996-06.10.2010-ԳԿ010/0
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակ՝ Վիկտոր Դալլաքյան - մինչեւ 30 օրով

4. Հետաձգել հետեւյալ նախագծի 2010 թվականի դեկտեմբերի 6-9-ի նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը.

ա)  Պ-330-17.09.2008-ԳԿ-010/0 ՕՆ-177,17 սեպտեմբերի 2008թ.
«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» -  երկրորդ ընթերցում - հեղինակներ՝  Վահան Հովհաննիսյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան,  Արմեն Աշոտյան, Արտյուշ Շահբազյան - մինչեւ 30 օրով
 
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ՝                                        Ա. ԴԱՎԹՅԱՆ