12.11.2010

Քաղվածք թ.6.4.8 արձանագրությունից

ժ. 11. 00

114 սենյակ

/2-րդ մասնաշենք/

Ազգային Ժողովի ֆինանսավարկային  եւ բյուջետային   հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 8-րդ   նստաշրջանի     օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերի փաթեթը.                

1)  990.««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կառավարություն, 30.09.2010)

990.1 ««Լիցենզավոր ման մասին» Հայաստանի Հանրապետու թյան օրենքում փոփոխություն եւ   լրացում   կատարելու  մասին»:

2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 8-րդ   նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստի ( նոյեմբերի 15-18 ) օրակարգում ընդգրկել  դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների եւ ծրագրի նախագծերը.                                                                                                 

1)   995.««Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Կառավարություն, 04.10.2010), 2-րդ ընթերցում,

Զեկուցողներ`

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ն.Առուստամյան

Լ.Ալեքսանյան

2)   993.Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին:

  Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյան

Գ.Մինասյան

3) ՀՀ վերահսկիչ պալատի 2011թ. գործունեության տարեկան ծրագիր,

Զեկուցողներ`

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Ի.Զաքարյան

Գ.Մինասյան

  3.  Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը մինչեւ 30օր.

/նստաշրջան/

1)    937. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ԱԺ պատգամավորներ` Վահան Հովհաննիսյան, Արա Նռանյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Արտյուշ Շահբազյան, 29.06.2010)

937.1 ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին»:

Նախագահ

Գ.Մինասյան






նախագիծ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ժ Ո Ղ Ո Վ Ի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2011թ. գործունեության ծրագրի»  վերաբերյալ

      Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը  ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Հաստատել «Հայաստանի Հանրապետության  վերահսկիչ պալատի 2011թ. գործունեության ծրագիրը»:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ

ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ

ՄՇՏԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ