05.11.2010

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք N 31 Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

ժ. 1100

211 սենյակ /2-րդ մասնաշենք/

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով ը  ո ր ո շ ու մ  է.

 

Քվեարկության արդյունքներով.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 5-ի նիստի օրակարգը:

2 . Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերը դրական եզրակացությամբ ընդգրկել չորրորդ գու՟մար՟ման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ նստա՟շրջա՟նի եւ հերթական չորսօրյա նիստերի օրա՟՟՟կարգերում.

- «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կոդ` Կ-728-01.10.2009,15.06.2010-ՄԻ-010/0),

-«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին (կոդ` Կ-7281 -01.10.2009,15.06.2010-ՄԻ-010/0),

-«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (կոդ` Կ-7282 -01.10.2009,15.06.2010-ՄԻ-010/0):

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերը դրական եզրակացությամբ ընդգրկել չորրորդ գու՟մար՟ման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ նստա՟շրջա՟նի եւ հերթական չորսօրյա նիստերի օրա՟՟՟կարգերում.

- «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին   (կոդ` Կ-998-11.10.2010-ՄԻ-010/0),

- Վարչկան իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (կոդ` Կ-9981 -11.10.2010-ՄԻ-010/0):

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերը դրական եզրակացությամբ ընդգրկել չորրորդ գու՟մար՟ման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ նստա՟շրջա՟նի եւ հերթական չորսօրյա նիստերի օրա՟՟՟կարգերում.

- «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կոդ` Կ-1007-28.10.2010-ՄԻ-010/0),

-Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին (կոդ` Կ-10071 -28.10.2010-ՄԻ-010/0),

-«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (կոդ` Կ-10072 -28.10.2010-ՄԻ-010/0):

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արմեն Ռուստամյանի, Լիլիթ Գալստյանի, Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Պ-776-26.11.2009-ՄԻ-010/0) քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 60 օր:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Պ-128-18.09.2007-ՄԻ-010/0) քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 60 օր:

9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Արայիկ Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության հետեւյալ օրենքների նախագծերի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 30 օր.

- Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-934-21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0),

-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-9341 -21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0),

-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-9342 -21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0),

- Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-9343 -21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0),

- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-9344 -21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0),

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին (կոդ` Պ-9345 -21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0):

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                        Ա. ՍԱՖԱՐՅԱՆ