22.10.2010

Քաղվածք թիվ 45 նիստի արձանագրությունից
ժ. 1030

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝

1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ   գումարման  ութերորդ  նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագծերը.

ա) Պ-895-07.05.2010-ԳԿ-010/0
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը  -  հեղինակներ՝ Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Հրայր Կարապետյան, Բագրատ Սարգսյան, Արտյուշ Շահբազյան

          Հիմնական զեկուցող՝     Լիլիթ Գալստյան
          Հարակից զեկուցող՝       Գեւորգ Մալխասյան,  Վահե Էնֆիաջյան

2. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ   գումարման ութերորդ նստաշրջանի եւ  2010 թվականի հոկտեմբերի 25-28-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագիծը.

ա) Կ-966-26.08.2010-ԳԿ-010/0
«Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  - հեղինակ՝  ՀՀ կառավարություն

         Հիմնական զեկուցող՝   Արթուր Պետրոսյան
         Հարակից զեկուցող՝     Արտակ Զաքարյան

3. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ   գումարման  ութերորդ  նստաշրջանի   եւ 2010թ. հոկտեմբերի 25-28-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագիծը եւ այն երկրորդ ընթերցմամբ քննարկել առաջին  ընթերցմամբ ընդունվելուց հետո՝  24 ժամվա ընթացքում.

ա) Կ-989-30.09.2010-ԳԿ-010/0
«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը  - հեղինակ՝  ՀՀ կառավարություն

        Հիմնական զեկուցող՝    Արմեն Աշոտյան
        Հարակից զեկուցող՝      Կարինե Աճեմյան

4. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ  գումարման  2010 թվականի հոկտեմբերի 25-28-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագծերը, փաթեթի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նոր ավելացված հոդվածը քննարկել առաջին ընթերցմամբ.

ա) Կ-876-20.04.2010-ԳԿ-010/0
«Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը  (երկրորդ ընթերցում) - հեղինակ՝  ՀՀ կառավարություն

          Հիմնական զեկուցող՝   Արմեն Աշոտյան
          Հարակից զեկուցող՝     Արտակ Դավթյան

5. Հետաձգել հետեւյալ նախագծի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը.

ա)  Պ-544-24.02.2009,16.07.2009-ԳԿ-010/0
«Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի կարգավիճակի մասին» հեղինակներ՝ Վիկտոր Դալլաքյան, Ռուբեն Հայրապետյան, Սամվել Ալեքսանյան, Արմեն Աշոտյան, Մխիթար Վարագյան, Լյովա Խաչատրյան, Սամվել Բալասանյան, Հակոբ Հակոբյան (041), Մանվել Գրիգորյան, Ռուստամ Գասպարյան, Միքայել Վարդանյան, Տիգրան Ստեփանյան, Արմեն Մխիթարյան, Գրիգորի Մարգարյան - մինչեւ 60 օրով
 
 
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ՝                                        Ա. ԴԱՎԹՅԱՆ