21.10.2010

Քաղվածք թիվ 39 նիստի արձանագրությունից

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    8-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` հոկտեմբերի 25-28 քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը

1) Կ-973-07.09.2010-ԱՀ-010/0 «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
 
 

Զեկուցողներ` հիմնական Հեղինակ` ՀՀ կառավարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Շավարշ Քոչարյան
հարակից Արմեն Ռուստամյան

2) Կ-972-07.09.2010,29.09.2010-ԱՀ-010/0 «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ Կ-9721-07.09.2010,29.09.2010-ԱՀ-010/0 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց մինչեւ հանձնաժողովի հաջորդ նիստ:
 

Զեկուցողներ` հիմնական  Հեղինակ` ՀՀ կառավարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Շավարշ Քոչարյան
հարակից Շիրակ Թորոսյան

 

Հանձնաժողովի նախագահ    Արմեն Ռուստամյան