01.10.2010

Քաղվածք թիվ 38 նիստի արձանագրությունից

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    8-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` սեպտեմբերի 4-7 քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը.

1) Ն-983-29.09.2010-ԱՀ,ՖՎ-011/0 2010 թվականի հուլիսի 23-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ վարկային համաձայնագիր (Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում)
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար
Մանուկ Վարդանյան
հարակից Լյովա Խաչատրյան

2 )Ն-950-16.07.2010-ԱՀ-011/0 2009 թվականի նոյեմբերի 10-ին Բուդապեշտում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունգարիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Սուրեն Կարայան
հարակից  Լյովա Խաչատրյան

3) Ն-961-17.08.2010-ԱՀ-011/0 2010 թվականի ապրիլի 27-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար
Արմեն Մովսիսյան
հարակից  Լյովա Խաչատրյան

4) Ն-984-29.09.2010-ԱՀ,ՖՎ-011/0 2010 թվականի մայիսի 20-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Էներգամատակարարման հուսալիության եւ էներգետիկ արդյունավետության P4560-AM ծրագրի նախապատրաստման համար» կանխավճարի համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար
Արմեն Մովսիսյան
հարակից Լյովա Խաչատրյան

5) Ն-962-17.08.2010-ԱՀ-011/0 1979 թվականի հունիսի 23-ին Բոննում ստորագրված «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիա
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ բնապահպանության նախարար
Արամ Հարությունյան
հարակից  Ստյոպա Սաֆարյան

6) Ն-986-29.09.2010-ԱՀ-011/0 2003 թվականի մայիսի 21-ին Կիեւում ստորագրված «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրություն
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ բնապահպանության նախարար
Արամ Հարությունյան
հարակից  Ստյոպա Սաֆարյան

7) Ն-940-30.06.2010-ԱՀ-011/0 2006 թվականի դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում ընդունված «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիա
 

Զեկուցողներ`  հիմնական ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության պետի    տեղակալ
Արթուր Օսիկյան
հարակից Շիրակ Թորոսյան

8) Ն-985-29.09.2010-ԱՀ-011/0 2010 թվականի ապրիլի 23-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ ոստիկանական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության պետի    տեղակալ
Արթուր Օսիկյան
հարակից Շիրակ Թորոսյան

9) Ն-982-29.09.2010-ԱՀ-011/0 2010 թվականի մայիսի 17-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի  գլխավոր վարչության պետի տեղակալ
Արամ Մարության 
հարակից Շիրակ Թորոսյան

2. Հեղինակի առաջարկությամբ  Պ-412-24.12.2008-ԱՀ-012/0  «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հայտարարության նախագծի քննարկումը  հետաձգվեց մինչեւ 30 օրով:
 

Զեկուցող`    Հեղինակ`    Լարիսա Ալավերդյան

Հանձնաժողովի նախագահ   Արմեն Ռուստամյան